Թվային լսողական սարքեր
Լսողության կորուստը ամենատարածված հիվանդություններից է։ Ըստ որոշ տվյալների՝ մոլորակի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը լսողական խնդիրներ ունի։ Լսողության ամբողջական կամ մասնակի կորուստը շատ անհարմարություններ է ստեղծում մարդու համար շփման, հանգստի և աշխատանքի մեջ և լուրջ դժվարություններ առաջացնում նրա կարիերայում և անձնական կյանքում:
Լսողության կորստի պատճառները`
- ժառանգական գործոնները;
- գանգուղեղային վնասվածքների հետևանքները;
- տարիքի հետ կապված բնական լսողության կորուստը;
- աղմկոտ արտադրամասերում աշխատելու հետևանքները;
- ուժեղ աղմուկների պարբերական ազդեցությունը;
- որոշ տեսակի օտոտոքսիկ հակաբիոտիկների օգտագործումը:
Լսողության մասնակի կամ ամբողջական կորստի տհաճ առանձնահատկությունը լսողության վերականգնման մատչելի միջոցների բացակայությունն է։ Կարելի է ասել, որ կորցրած լսողությունը չի կարող վերականգնվել։
Ցավոք սրտի, լսողության կորուստը միայն «մեծահասակների հիվանդություն չէ։ Երեխաները նույնպես հաճախ տառապում են դրանից։ Նրանք հատկապես ծանր են տանում լսողության կորստը, քանի որ դրա պատճառով նրանք զգալիորեն զիջում են իրենց հասակակիցներին սովորելու, զարգանալու և նորմալ հաղորդակցվելու հնարավորությամբ:
Այսպիսով, արդյոք լսողության կորուստը, ցմահ դատապատո՞ւմ է:
Ոչ
Թեև լսողության մասնակի կամ ամբողջական կորուստը հնարավոր չէ բուժել, բայց այն կարելի է կոմպենսացնել: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս լսողության խնդիրներ ունեցող անձին չնկատել իր հիվանդության դրսևորումները, լիարժեք շփվել, աշխատել, երաժշտություն լսել։
Մեդ-տոն ընկերությունը կօգնի Ձեզ ընտրել ժամանակակից թվային լսողական սարք համաշխարհային առաջատար՝ OTICON, SIGNIA ընկերություններից: Կատարելով մասնագիտական աուդիոլոգիական հետազոտություն՝ օգտագործելով ամենաարդիական սարքավորումները, մենք ընտրում և հարմարեցնում ենք յուրաքանչյուր թվային լսողական սարքը անհատական՝ կոնկրետ անձի համար: Ձեզ համար՝ հարականջային, ներականջային և ներխողովակային լսողական սարքերի լայն տեսականի մատչելի գներով:
|