Цифровые технологии слуха

Լսողական սարքեր
Լսողակա սարքերի ցանկ
Լսողության պրոթեզավորում
լսողության կորստի պատճառները
Ընկերության մասին
Կոնտակտային տվյալներ

 Персональная настройка слухового аппарата
 Слуховые аппараты
 
 

Լսողության կորստի պատճառները

Լսողության խանգարումներ

Աշխարհում միլիոնավոր մարդիկ լսողության հետ կապված խնդիրներ ունեն. նրանց մոտ նկատվում է լսողության խանգարում կամ աղմուկ ականջներում: Սակայն նրանց միայն փոքր մասն է օգտագործում լսողական սարքեր: Լսողության խանգարումը միշտ չէ, որ կապված է մարդու տարիքի հետ, այն ազդում է բոլոր տարիքային խմբերի մարդկանց վրա: Բացի այդ, ավելանում է լսողության կորստով տառապող երիտասարդների թիվը։ Բայց լսողության կորստի ամենատարածված պատճառը դեռևս մարդու մարմնի ֆիզիկական ծերացումն է:

Եթե լսողության խանգարումը պայմանավորված է լսողական խողովակի կամ միջին ականջի վնասվածքով, ապա լսողության կորուստը կոչվում է կոնդուկտիվ կամ հաղորդիչ: Եթե լսողության կորստի պատճառը նյարդերի կամ զգայական բջիջների վնասումն է, այն կոչվում է սենսոնեվրալ:

Լսողության խանգարումը նշանակում է ոչ միայն ձայները նորմալ մակարդակով ընկալելու ունակության նվազում։ Որոշ մարդիկ մեծ դժվարությամբ են ընկալում որոշակի հաճախականությունների ձայները: Դա ազդում է «խոսքի հասկանալիության վրա, երբ մարդը լսում է, բայց չի հասկանում, թե ինչ են իրեն ասում։ Եթե երեխայի մոտ լսողության խանգարումը շատ ուշ հայտնաբերվի, դա կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ երեխայի լեզվի զարգացման և ընկալունակության վրա:

Լսողության խնդրի անտեսումը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների։ Հաճախ լսողության խնդրի հետևանքով լսողության խանգարումներ ունեցող մարդիկ ունենում են մեկուսացման, հոգնածության և միայնակության զգացում: Քանի որ լսողության խանգարումը կապված է ծերության հետ և հաճախ ընկալվում է որպես հիմարության նշան, այն բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի վրա (օրինակ՝ դպրոցում կամ աշխատավայրում) և հետևաբար հանգեցնում է կյանքի որակի վատթարացման լսողության խանգարում ունեցող անձանց մոտ: Ուստի չափազանց կարևոր է հնարավորինս շուտ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ փոխհատուցելու լսողության կորուստը։

Լսողության կորստի փոխհատուցում

Լսողության խանգարումները երբեմն կարող են շտկվել վիրահատական կամ բժշկական ճանապարհով: Այնուամենայնիվ, շատ դեպքերում լսողական սարքերը միակ միջոցն են փոխհատուցելու լսողության կորուստը: Դա հատկապես վերաբերվում է լսողության սենսոնեվրալ խանգարումներին:

Այսօր կան մի շարք տարբեր տեսակի լսողական սարքեր, որոնց գործառույթները կարող են հարմարեցվել յուրաքանչյուր օգտագործողի կարիքներին և լսողության խանգարմանը: Կարևոր է հաշվի առնել, որ լսողական սարքերը չեն կարող վերականգնել նորմալ լսողությունը: Այնուամենայնիվ, դրանք կարող են կտրուկ բարելավել լսողությունը բոլոր իրավիճակներում՝ թույլ տալով կրողին ապրել ավելի լիարժեք կյանքով:

  Լսողական սարքեր
Հարականջային
Ներականջային
Ներխողովակային
Ընդհանուր գնացուցակ

  Թվային լսողության տեխնոլոգիա
ընկերության մասին
աուդիոլոգիական կենտրոն
ծառայություններ
սարքավորումներ

  Օգտակար տեղեկատվություն
ձայն և լսողություն
լսողության կորստի պատճառները
ձեր լսողական սարքը
երեխաներ և լսողություն
Ականջի ներդիրներ



© 2022 Med-Ton. Թվային լսողության տեխնոլոգիա